«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու հայտ են ներկայացրել մի շարք երիտասարդ և տաղանդավոր երգիչ-երգչուհիներ, ինչպես նաև խմբեր: Նրանցից լավագույններն իրենց հեղինակային երգերով մասնակցում են «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ: Փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը, և տասը մասնակից պայքարեց փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:
Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ելույթ ունեցած տասը մասնակցից հաջորդ փուլ անցան հինգը` Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:
Փետրվարի 22-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը: Մրցույթի եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:








































