Աշխարհի ամենաթանկ փողոցների թվում, ըստ վարձակալության արժեքի, հետևաբար նաև՝ վաճառվող ապրանքների թանկ գներով, առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հոնկոնգի Քոուեյ-Բեյը, գրում է The Local-ը:
Համաձայն ամերիկյան Cushman Wakefield ընկերության հետազոտության՝ Քոուեյ-Բեյում 1 քառակուսի մետրի արժեքը 24,9 հազար եվրո է:
Ասիական փողոցը առաջին հորիզոնականից հանել է Մանհեթենի Հինգերորդ ավենյուն, որը 2012թ. տվյալով համարվել էր ամենաթանկը:
Եվրոպական փողոցների թվում ամենաթանկը Փարիզի Ելիսեյան դաշտերն է, սակայն այն համաշխարհային վարկանշային աղյուսակում գրավում է միայն 6-րդ տեղը՝ 1 քառակուսի մետրի համար 13,2 հազար դոլարով:
Ամենաթանկ փողոցների տասնյակում տեղ են գտել նաև Հոնկոնգի ևս 2 ու Նյու Յորքի 3 փողոցներ՝ Թայմս սքվերը, Մեդիսոն ավենյուն և 57-րդ Արևելյան փողոցը:









































