Այսօր առավոտյան Մոսկվայի «Սպարտակ»-ը հերթական մարզումն է անցկացրել:
Թիմի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը, ով «Զենիթ»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո փոխարինվել էր ծնկի վնավսածքի պատճառով, մարզվել է անհատական ծրագրով:
Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել: Նա մարզվել է մարզասրահում, այնուհետև՝ ֆիզիոթերապևտների օգնությամբ:




































