ԱՄՆ Պետդեպը կպարգևատրի միջազգային ահաբեկչական խմբավորումների մասին տեղեկատվության համար՝ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով՝ տեղեկության համար, որը կօգնի ոչնչացնել Xaysavang Network կազմակերպությունը, խոստանում են 1 մլն դոլար՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Այդ խմբավորումը զբաղվում է փղոսկրի ստացման նպատակով փղերի հազվագյուտ տեսակների ոչնչացմամբ: Նրանց գործունեությունը տարածվում է նաև այլ կենդանիների վրա, որոնք գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ: Խմբավորումը գտնվում է Լաոսում, ունի ստորաբաժանումներ Չինաստանում, ՀԱՀ-ում, Թաիլանդում, Վիետնամում, Մոզամբիկում և Մալայզիայում:
«Միջազգային հանցավոր կազմակերպությունների մասնակցությունը վայրի կենդանիների ապօրինի առևտրին նպաստում է կոռուպցիայի արմատավորմանը և սպառնում աշխարհի ոչ կայուն տարածաշրջաններում կարգուկանոնին ու անվտանգությանը»,- հայտարարել է Քերին՝ նշելով, որ նման «բիզնեսից» չարագործների եկամուտները գնահատվում են տարեկան 8-10 միլիարդ դոլար:
Բացի այդ, նրանք սնում են հանցավոր գործունեության այլ տեսակներ, ինչպիսին է, օրինակ, թմրանյութերի տարածումն ու մարդկանց առևտուրը:









































