Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Նեգատիվ սելեկցիային պետք է հակազդել պոզիտիվ սելեկցիայով (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

– Տիկին Սեդրակյան, ըստ Ձեզ, մենք երկրի այս կամ այն խնդիրներին որքանո՞վ ենք կարողանում համարժեք գնահատական տալ: Եթե հաշվի առնենք վերջին իրադարձությունները, չի՞ ստացվում, որ մենք սելեկտիվ արդարադատություն ենք պահանջում:

– Մենք սելեկտիվ արդարադատություն ենք պահանջում իբրև հակազդեցություն, որովհետև մեր արդարադատությունն ի սկզբանե սելեկտիվ է: Տեսեք, թե ինչ են կատարվում պաշտոնյաների որդիների հետ, տեսեք, թե ինչպես են դատվում այն մարդիկ, որոնք տնտեսական հանցագործություններ են կատարել, և նրանց գործերը վայրկենապես կարճվել են, ու նրանք ազատության մեջ են: Մենք պետք է հասկանանք, որ այս պարագայում, եթե պետական մեքենան օգտագործում է իր հնարավորությունները և լիազորությունները պետական մամլիչը գործարկելու թշվառ, խեղճ, անպաշտպան մարդկանց դեմ, ապա գոնե մենք հանրայնորեն պետք է կարողանանք մեր պաշտպանության խոսքն ուղղորդենք դեպի այդ մարդիկ, և կարող ենք ասել, որ մենք հանրայնորեն ոչ թե սելեկտիվ արդարություն ենք պահանջելու, այլ պահանջելու ենք հումանիստական արդարադատություն: Սա մեր իրավունքն է այն մարդկանց համար, որոնք լիովին անպաշտպան են այս մեքենայի դեմ:

– Մենք տեսանք, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում նման հանրային արձագանք չեղավ: Չի ստացվո՞ւմ, որ մեկի համար պայքարում ենք, մյուսին՝ անտեսում:

– Հայ ժողովրդի կարծիքը շատ իմաստուն է, որովհետև սոցիալական կոռուպցիան և սոցիալական հանցագործությունները մեր հասարակության ախտն են, դրա համար հասարակությունը շատ մեծ վերապահումով է այդ խնդրին մոտենում: Եվ դրա համար պրոտեստային զանգված չի լինում: Իսկ Վարդան Պետրոսյանի դեպքը, ինչպես նաև Շանթ Հարությունյանի դեպքը զուտ պատահականություն են, ոչ թե չարակամ մտադրություն: Դրա համար մենք պետք է հասկանանք, որ հանրային կարծիքը իբրև անձնավորված մոտեցմամբ, բայց իրականում շատ էլ ճշգրիտ պարամետրեր է դնում արդարադատության համար: Մնում է, որ արդարադատությունը հետևի այդ ընդհանուր ծրագրերին: Իսկ գիտեք՝ ո՞րն է  այդ ընդհանուր հիմքը, որով պետք է շարժվի թե՛ արդարադատությունը, թե՛ պետությունը, թե՛ տնտեսությունը… հումանիզմն է, մարդու հանդեպ հարգալից վերաբերմունքը (չեմ ասում սիրո, գոնե հարգալից վերաբերմունքը), որտեղ կհարգվեն նրա իրավունքները: Եթե մենք չունենայինք թերի արդարադատություն, մենք չէինք ունենա նման իրարամերժ կարծիքներ, բոլորը կսպասեին, որ արդարադատությունը արդար և հանգիստ իր գործը աներ, բայց քանի որ հույս չկա, չկա նաև հեռանկար:

– Իսկ որքանո՞վ էր հանրության արձագանքը ադեկվատ Վարդան Պետրոսյանի գործի հետ կապված:

– Դարձյալ իրարամերժ կարծիքներ եղան, բայց ինձ թվում է՝ թե՛ Շանթ Հարությունյանի, թե՛ Վարդան Պետրոսյանի դատերը  պետք է հրապարակային անել, մաքսիմալ մասնակցությամբ, որովհետև բոլոր դեպքերում թե՛ Վարդանը, թե՛ Շանթը հանրային դեմքեր են, և նրանց հանդեպ թե՛ ուշադրությունն է  մեծ, թե՛ անձնական պատասխանատվությունն է մեծ, որովհետև այս մեկ նախադեպի օրինակով է որոշվում՝ ինչպիսին կլինի վերաբերմունքը նաև շարքային քաղաքացու հանդեպ, և մենք պետք է կարողանանք այդ նախադեպերը մաքսիմալ արդար ձևով հնչեցնել:

– Բայց կլինի՞ արդյոք բաց և թափանցիկ դատավարություն:

– Նույնն է, որ ասենք, իսկ կլինի, վերջապես, արդար պետություն, հակաօլիգարխիկ պետություն, համենայնդեպս` մենք ապրում ենք այն պետության մեջ, որտեղ էլեմենտար իրավունքի իրացումը դառնում է յուրաքանչյուրի անձնական պայքարը: Ինչ արած, մենք պետք է այդ պայքարը տանենք:

– Չի՞ ստացվում, որ մեր սելեկտիվ պայքարը սխալ է, դրա համար էլ գուցե մենք էլ իշխանությունից ստանում ենք այն, ինչ պահանջում ենք:

– Նեգատիվ սելեկցիային պետք է հակազդել պոզիտիվ սելեկցիայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում