Մինչ օրս հստակեցված չէ Հայաստանի պատվիրակության կազմը, որը մասնակցելու է նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում անցկացվելիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողներին փոխանցել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:









































