Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հարցերին տրված պատասխանները գնահատում է որպես բարձր որակի և մակարդակի: «Նախագահը, մասնավորապես, միջազգային հանրությանը բացահայտեց հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը և ընդգծեց, որ դրանք առաջիկայում պետք է չեղյալ համարվեն ու հետ կանչվեն: Կարևոր էր, որ Նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում պետք է բանակցվեն բոլորովին նոր արձանագրություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Թևան Պողոսյանը՝ կարևորեով նաև Նախագահի ելոււյթի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հնարավորության մասին շեշտադրումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը:

Թևան Պողոսյանն առանձնացրեց Նախագահի՝ Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով քայլերի իրականացման մասին հայտարարությունը և այն, որ մեր երկիրը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն ավարտին հասցնելու քայլերը:

«Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի մասին կարողանում ենք խոսել այն լեզվով, որը հաճելի է լսել ու ընդունելի է միջազգային հանրության համար: Մյունխենում ևս անգամ ապացուցվեց, որ ադրբեջանցիները չեն կարողանում ձևակերպել իրենց հարցերը և Սերժ Սարգսյանը մշտապես կարողանում է այդ հարց ու պատասխանում հաղթող դուրս գալ՝ իրեն հատուկ ոճով և հանգստությամբ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նախագահի ելույթում վերջինս առանձնացրեց նաև 2013 թվականի ամռանը Եվրոպական միության հետ բանակցությունների մանրամասները ներկայացնելու հատվածը՝ մասնավորապես, բանակցությունների «ներքին խոհանոցը» որոշ չափով բացահայտելու հետ կապված: Այդպիսով, Պողոսյանի խոսքով, Նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մինչ սեպտեմբերի 3-ը տեղյակ է եղել ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների մասին և նույնիսկ առաջարկել ստորագրել համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

«Մյունխենյան համաժողովը կրկին ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին և միջազգային ասպարեզում ներկայանում է բարձր մակարդակով: Հայաստանի գլխավոր խնդիրը ներքին կյանքի զարգացումն է, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսության զարգացման ուղղությամբ հետևողականությունը»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում