Hermetically Open project նախագծի շրջանակներում՝ Ռիթմանի հոլանդական գրադարանը, որը հերմետիկ փիլիսոփայության ձեռագիր և տպագիր աշխատություններ է պահպանում, համացանցում գաղտախորհուրդ տեքստերի խոշոր հավաքածու է հրապարակել։
Ինչպես հաղորդում է The Next Web-ը, թվայնացման նպատակը այդ նյութերի հասանելիությունը ապահովելն է եղել։ Գրադարանում ավելի քան 4600 աշխատություն է պահվում, որոնցից հանրությանը հասանելի են դարձել 1617-ը, այդ թվում ֆրանսիացի ալքիմիկ Նիկոլաս ֆլամելի աշխատությունը, ում վերագրում են փիլիսոփայական քարի և անմահական ջրի ստացումը։ Գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և լատիներեն գրված գրքերի տարիքը հասնում է 100-600 տարեկանի։
Հերմետիզմ են անվանում գիտությունը, որը միավորում է հին հունական փիլիսոփայությունը, հին եգիպտական և արաբական ալքիմիան, օկուլտիզմն ու այլ էքզոթերիկ ուղղություններ։








































