Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն Sport.es-ի հետ զրույցում անդրադարձել է նաև թիմի առաջատար Լիոնել Մեսսիին:
«Մեսսիի վնասվածքը լուրջ խնդիր է մեզ համար: Նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է և մեր թիմի ակնհայտ առաջատարը: Բոլորս էլ գիտենք, որ թիմը կախվածություն ունի նրանից:
Հուսով ենք, որ նա արագորեն կապաքինվի ու կվերադառնա խաղադաշտ: Նա տարիներ շարունակ բարձրակարգ խաղ է ցուցադրում, և, հնարավոր է, հանգստի կարիք ուներ»,- հայտարարել է Պիկեն:




































