Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նույնպես հետաքրքրվում է «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը պատրաստ է թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին հատկացնել 100 մլն ֆունտ՝ առաջիկա ձմռանը տրանսֆերներ իրականացնելու համար: Ֆալկաոն մարզչի տրանսֆերային թիրախների թվում է:
Dail Star-ի փոխանցմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսն ակումբի սկաուտներին հանձնարարել է ներկա գտնվել Կոլումբիա – Բելգիա խաղին, որին մասնակցելու է նաև Ֆալկաոն:








































