Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է Հայաստանի ազգային հավաքականում իր կարիերայի մասին:
«Հայաստանի ընտրանու կազմում ելույթ եմ ունենում արդեն 18 տարի: Իհարկե, ցավալի է, որ այս ընթացքում չեմ մասնակցել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերի, այլ միայն ընտրական մրցաշարերի:
Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում` երկրում, որն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն իմ հայրենիքն է: Ուստի հասկանալի է, որ ես պաշտպանում եմ հենց այդ երկրի մարզական պատիվը: Մինչ ազգային հավաքականի կազմում իմ նորամուտը` 1996 թվականը, ես ֆուտբոլային լայն հասարակությանն այդքան էլ հայտնի չէի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Ուկրաինային, ապա Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ժամանակ ես դառնում եմ նրանց երկրպագուն և հավասարապես ցավում եմ նրանց համար:
1994 թվականից ես խաղացել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ հետո, երբ դարձա «Զենիթ»-ի հիմնական դարպասապահը, սկսեց խոսվել Ռուսաստանի ընտրանու կազմում իմ հեռանկարների մասին, բայց այնտեղ խաղալու համար պետք էր դիմել ՈՒԵՖԱ կամ ՖԻՖԱ, տարիներով սպասել որոշումների: Ես կատարել եմ ընտրություն, որի համար չեմ զղջում:
Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում: Չեմ ասի, թե ինձ լիակատար հայ եմ զգում, բայց մտածողությամբ շատ առումներով նման եմ ազգային հավաքականի իմ խաղընկերներին»,- Բերեզովսկիի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:







































