Ինդոնեզիայում կովը կրիա է ծնել: Կենդանու տերը՝ Ռիմին Նգգադուն ցնցված է տեղի ունեցածից: Ինչպես պնդում է տղամարդը, լույս աշխարհ է եկել բավական ամուր հորթուկ, ինչին բոլորն ուրախացել են, սակայն մի րոպե անց նկատել են փոքրիկ կրիային, որը կպած էր նորածնին:
Իրականում այս տեղեկությունը կարող է կեղծ լինել, սակայն Գորոնտալոյի նահանգի ԶԼՄ-ները ակտիվորեն տարածում են լուրը, առանց դրա ճշմարտացիությունը պարզելու:









































