Փետրվարի 16-ին դատախազությունը ժամկետ կպահանջի «օրենքով գող» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և նրա 13 մեղսակիցների համար՝ շորթման աղմկալի գործով։ Այս մասին Business FM-ին հայտնել է ամբաստանյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Չերնովը։
Փաստաբանի խոսքով՝ երեկ Մոսկվայի Նիկուլինյան դատարանում ավարտվել է դատաքննությունը։ Դատարանը մերժել է պաշտպանության միջնորդությունը՝ գործը դատախազին վերադարձնելու մասին։ Կողմերի բանավեճը նշանակված է փետրվարի 16-ին։
Ամբաստանյալները մեղադրվում են շորթման երկու դրվագով (ՌԴ ՔՕ 163 հոդվածի 3-րդ մաս) 2015-2016 թթ.՝ 8 մլն ռուբլի Elements սրճարանի համասեփականատեր Ժաննա Կիմից և 10 մլն ռուբլի գործարար Լեվ Գարամովին։
Դատավարությունը սկսվել է 2017 թվականի հոկտեմբերին։ Ամբաստանյալներից ոչ ոք չի ճանաչում մեղքը։









































