Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Ուելսցի ֆուտբոլիստն ընդգծել է, որ արդեն գոհ է իր ցուցադրած խաղից:
«Իմ լավագույն ելույթները «Ռեալ»-ում դեռ առջևում են: Գործնականում ես նոր եմ ավարտել մինչմրցաշրջանային փուլն ու թիմին կարող եմ տալ շատ ավելին: Ես ընդունակ եմ ավելի շատ գոլեր խփել և օգնել ակումբին` հասնել հաջողությունների: Օպտիմալ մարզավիճակ հավաքելը միայն ժամանակի հարց է, ու այդ ժամանակ ողջ աշխարհը կտեսնի, թե ինչի եմ ես ընդունակ: Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել ու, Տա Աստված, կարողանամ ավելի շատ գոլեր խփել»,- ասել է Բեյլը:




































