Wednesday, 24 06 2026
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Այն, ինչի հետևից գնալու է իշխանությունը տագնապով. այլապես ելք չկա

Խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է: Խոսքը հասկանալիորեն վերաբերում է նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնում նշանակվելը կամ առաջադրվելը թույլ չտալու մասին: Այդ հարցը դառնում է հայաստանյան ընդդիմության «իդեա ֆիքսը», գրեթե այնպես, ինչպես տարիներ շարունակ այդ «իդեա ֆիքսը» եղել է «Լևոն, հեռացի՛ր»-ը, «Ռոբերտ, հեռացի՛ր»-ը, և հատկապես վերջին տասնամյակում՝ «Սերժիկ, հեռացի՛ր»-ը: Ստացվել է այնպես, որ Լևոնն ու Ռոբերտը հեռացել են, սակայն ոչ թե հեռանալու պահանջի, այլ բոլորովին այլ՝ ներքին համակարգային գործոնների և իրերի դասավորության հետևանքով: Թեև, պետք է իհարկե նկատել, որ այդ՝ ներքին գործոնների պատճառով հեռանալու կամ չմնալու հարցում առանցքային է եղել այդ պահին նրանց հանրային լեգիտիմության բացակայությունը:

Այդուհանդերձ, հեռացումը տեղի է ունեցել այդ պատճառներով, և հեռանալուց հետո տեղի է ունեցել վերարտադրություն նոր տեսքով, նոր դեմքով, ինչը սակայն տեխնիկական խնդիր է, որովհետև համակարգն է որոշել վերարտադրման տեսքն ու անուն ազգանունը, ոչ թե հակառակը: Եվ գործնականում այստեղ է եղել հայաստանյան ընդդիմադիր դաշտի ճգնաժամի քայլ առ քայլ հասունացման բուն պատճառը՝ իրավիճակի ոչ ամբողջական, ոչ համարժեք գնահատումն ու, ըստ այդմ, մեթոդաբանության և օրակարգի, ճանապարհային քարտեզների ընտրության հարցում ճշգրտությունից և բուն խնդրի լուծումից ավելի ու ավելի հեռանալը: Այդ իմաստով, անձի դեմ թիրախավորված մեթոդաբանությունը գործնականում ուժեղացրել է համակարգը և թուլացրել ընդդիմությունըէ՝ որպես քաղաքական սեգմենտ, որպես հանրային տրամադրությունների արտահայտող լեգիտիմ հարթություն: «Ելք» դաշինքի ձևավորումը, դրանից առաջ դաշինքի առանձին բաղադրիչների սուբյեկտային նորամուտը դաշտ, որպես նոր ուժեր, իրենց մեջ պարունակում էին իրավիճակի փոփոխության և ընդդիմության ճգնաժամահեն բնույթի հաղթահարման բավականին նկատելի ներուժ, առավել ևս կատարվող շեշտադրումների պարագայում, երբ կարևոր էր համարվում գործունեությունը կառուցել հնարավորությունների ճշգրիտ և ռացիոնալ հաշվարկի վրա, ընդդիմություն հասկացության ինստիտուցիոնալացման վրա: Դա իհարկե չափազանց բարդ, աշխատատար, տևական մի գործընթաց է, որը առավել ևս բարդանում է Հայաստանում առկա տնտեսա-քաղաքական միջավայրի մոնոպոլացվածության բարձր մակարդակի պայմաններում:

Այդուհանդերձ, առավել տևական, սակայն ռացիոնալ և քաղաքական բովանդակությամբ լեցուն գործընթացն առավել թե՛ ազնիվ, թե՛ հեռանկարային է, քան էմոցիոնալ հռչակագրերի և անձնավորված թիրախների վրա կառուցված ընդդիմադիր գործունեության տրորված ճանապարհը: Այն տանում է քաղաքականությամբ ոչ թե դեպի վեր, այլ դեպի դուրս: Եթե «Ելք» դաշինքի առաջին քայլերում նկատվում էր քաղաքականությամբ դեպի վեր բարձրանալու միտում, առաջին լուրջ հաջողությունից՝ խորհրդարանի ընտրությանը գոնե ընդդիմադիր դաշտում առաջատարի դիրքեր արձանագրելուց հետո՝ ընդ որում, առավելապես հենց նոր մոտեցման ուրվագծեր և նախադրյալներ դրսևորելու շնորհիվ, «Ելք»-ն աստիճանաբար սկսեց գլորվել դեպի այն դաշտ, որին հաղթել էր:

Սերժ Սարգսյանի վերարտադրություն թույլ չտալու օրակարգը այդ դաշտի օրակարգն է: Բանն այստեղ այն չէ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ցանկալի և անփոխարինելի վարչապետն է: Ավելին, Սերժ Սարգսյանի այդ պաշտոնում հայտնվելն իրապես բավական լուրջ խնդիրներ կարող է բերել Հայաստանի համար, կամ Հայաստանը կարող է զրկել բավականին լուրջ հնարավորություններն առավելագույնս արդյունավետ կիրառելու հեռանկարից: Խնդիրը ռացիոնալի և իռացիոնալի դաշտում է, որովհետև այդպիսով խանգարել Սերժ Սարգսյանին թերևս չի ստացվի՝ օբյեկտիվորեն բացակայում են մի շարք նախադրյալներ, գոհ լինենք դրանից, թե ոչ, փոխարենը կստացվի հերթական անգամ ուժեղացնել համակարգը, ոչ թե հասարակությանը: Մեղմ ասած՝ տարօրինակ է ի գիտություն ընդունել խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը, փաստացի օրինականացնելով այն, սակայն հետո ի գիտություն չընդունել այդ արդյունքով վարչապետ առաջադրվելու բոլոր իրավունքները յուրացրած Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կառավարության ղեկին: Բանն այն է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի տարրական խնդիրներից մեկը եղել է սեփական քայլերի տրամաբանությունն ու սկզբունքայնությունը հանրությանը հանրամատչելի և համոզիչ բացատրելը:

Ընդ որում, սկզբունքայնությունը հաճախ շփոթել են «թասիբի» հետ, դա էլ հանգեցնելով հենց «այսինչ, հեռացի՛ր» անմրցունակ բանաձևին, երբ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը վերածվել է անընդհատ ինչ-որ բան ապացուցելու մրցավազքի, իսկ միակ ապացույցն էլ դարձել է անձնավորված թիրախի հանդեպ հնարավորինս հնչեղ և սուր հռետորաբանությունը, որն այլ բան չէ՝ հաշվի առնելով հայաստանյան համակարգային իրողությունները, քան պարզապես դատարկ՝ «խոլոստոյ» փամփուշտով կրակոցները: Ինչպես դուրս գալ այդ ծուղակից: Դրա համար իհարկե պահանջվում է գործնականում շատ ավելի համարձակություն, քան հռչակագրային հռետորաբանությունը: Դրա համար պահանջվում է քաղաքական բովանդակության ստեղծագործում և գաղափարների գեներացիա, որը կսահմանի հանրային օրակարգի առավել բարձր նշաձողեր, գոնե այդ հարցում ստիպելով իշխանությանը գնալ ընդդիմության հետևից, բայց դրանից առաջ նախ հանրությանն ընդդիմության հետևից տանելով:

Կրկնենք, դա իհարկե չափազանց բարդ և աշխատատար գործընթաց է, որի արդյունքը նույնպես երաշխավորված չէ՝ առնվազն իշխանափոխության տեսքով, սակայն ի վերջո Հայաստանի խորքային խնդիրը նաև նախ և առաջ հասարակության փոփոխությունն է, և այդ խնդիրն իր ուսերին պետք է վերցնի ընդդիմությունը, որովհետև իշխանությանը այդ նպատակը բացարձակապես պետք չէ, և հասարակության փոփոխությունն է իշխանության համար առավել մտահոգիչը, ոչ թե իշխանափոխության մասին սուր հռետորաբանությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում