Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

88-ի շարժում-30. դավաճանե՞լ է արդյոք Տեր-Պետրոսյանը շարժմանն ու Արցախին

Համազգային շարժումը բեկումնային նշանակություն ունեցավ մեր ժողովրդի մտածողության, քաղաքական նոր մտքի ու մշակույթի ձևավորման հարցում: Այնուամենայնիվ, կան կարծրատիպեր, որոնք մնացին «անձեռնմխելի»: Հայաստանի հասարակությունը հաղթանակի բանալին շարունակում է տեսնել հայ-ադրբեջանական հակադրության, հակամարտության մեջ` խաղաղությունը նույնացնելով կապիտուլյացիայի հետ: Հենց այս բարդույթի հիմքով շատերը պնդում են, որ «Ղարաբաղը մերն է» կարգախոսով իշխանության եկած ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանել են շարժմանը: Նախ` նկատենք, որ «Ղարաբաղը մերն է» կարգախոսն էմոցիոնալ հարթության վրա է և քաղաքական առումով` նույնիսկ իմաստազուրկ է. Ղարաբաղն ապրանք չէ, տարածք է, որը պատկանում է այն ժողովուրդին, ով դրա վրա ապրում է: Կարծես` հենց սա էր շարժման հիմնական նպատակը` ապահովել Արցախի հայկականությունը և անվտանգությունն, ինչը լավագույնս իրականություն է դարձել ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին` Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում:

Եթե «Ղարաբաղը մերն է» կարգախոսն, այնուամենայնիվ, դիտարկում ենք քաղաքական հարթության վրա` դրա տակ հասկանալով Արցախի վերամիավորումը Հայաստանին, ապա հակամարտությունը տրանսֆորմացվեց ոչ թե ՀՀՇ-ի կամ Տեր-Պետրոսյանի ուրացման, այլ` ԽՍՀՄ փլուզման հետևանքով: Հայաստանին Արցախի վերամիավորման պահանջը կարող էր ակտուալ լինել ԽՍՀՄ գոյության պայմաններում, որովհետև անհեթեթ էր պատկերացնել, որ միության շրջանակներում հնարավոր կլիներ հայկական երկրորդ հանրապետության ստեղծումը:

Մյուս կողմից` ԽՍՀՄ փլուզումն արմատապես փոխեց իրավիճակը. Արցախի վերամիավորման պահանջը միջազգային հանրության կողմից չէր ընկալվում` համարվելով տարածքային պահանջատիրություն հարևան երկրի նկատմամբ: Բացի այդ` ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց նաև Ադրբեջանի անկախությանն, ինչը Արցախին հնարավորություն տվեց, ինքնորոշման սկզբունքի լեգիտիմ հիմքով, նույնպես հռչակել անկախություն, մանավանդ, որ Արցախը երբեք մաս չի կազմել ինքնիշխան Ադրբեջանին: Վերամիավորման պահանջի տրանսֆորմացիան Արցախի անկախության հռչակման` ոչ թե Տեր-Պետրոսյանի կամ որևէ մեկի ուրացման, այլ` աշխարհաքաղաքական նոր իրողությունների, եթե կուզեք` արցախյան շարժման քաղաքական հասունացման հետևանք է:

Սակայն Տեր-Պետրոսյանի «դավաճանության» թեզը պոպուլյար դարձավ հատկապես 1997-ի նոյեմբերից, երբ նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» կոնցեպտուալ հոդվածին հակադրվեց իշխանության, այսպես կոչված, «մաուզերիստական» թևը` քաղաքականության հետ չառերեսվող մաքսիմալիստական կարգախոսներով, որոնք, իհարկե, չհանգեցրեցին 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, սակայն Հայաստանն, ըստ էության, դուրս թողեցին տարածաշրջանային բոլոր նախագծերից: Խաղաղության օրակարգը կապիտուլյացիայի հետ նույնացնում են միայն այն ժողովուրդները, որոնք ունեն պետական մտածողության, ավանդույթների դեֆիցիտ, կասկածի տակ են դնում հիմնավոր փաստարկներով միջազգային հանրությանը ներկայանալու իրենց մտավոր, դիվանագիտական պոտենցիալը:

Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության օրակարգը չի ենթադրել Արցախի վերադարձ ադրբեջանական ենթակայության ներքո, այլ նախապայմաններ է ստեղծել` ռացիոնալ ու ողջամիտ փոխզիջումների համար, որոնք ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնեին Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և միջազգային երաշխիքներ կստեղծեին Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար:

Բնավ նպատակ չունենք` պաշտպանության տակ վերցնել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը, պարզապես հարկ ենք համարում արձագանքել մեր նախորդ հրապարակումներին հաջորդած կարիքներին և փորձագիտական մակարդակով արձանագրել, որ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին տեղի է ունեցել հաղթական պատերազմ, կնքվել է բարենպաստ ստատուս-քվոն ամրագրող զինադադար և գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որտեղ Տեր-Պետրոսյանն ընդունած լինի ադրբեջանական ինքնիշխանությունն Արցախի տարածքում: Եթե սա համարվում է ուրացում կամ դավաճանություն, ուրեմն համաշխարհային պատմությունը ցայսօր անհաղորդ է ռազմական կամ դիվանագիտական հաջողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում