Էնն Ժաքլին Ուիթնի Հեթեուեյը ծնվել է Նյու Յորքում՝ 1982 թ. նոյեմբերի 12-ին՝ դերասանուհի Քեյթ Մաքքոլիի և իրավաբան Ջերարդ Հեթեուեյի ընտանիքում: Էննը կրում է նույն անուն, ազգանունը, ինչը և Շեքսպիրի կինը:
Առաջին անգամ երիտասարդ Էննը էկրաններին է հայտնվել 17 տարեկանում՝ «Ինքդ քեզ նման եղիր» սերիալում: Դրանից հետո դերասանուհու կարիերան վերելք է ապրել: Էննի ամենահաջողված գործերից են «Կախարդված Էլլան», «Սատանան Փրադա է կրում», «Ջեյն Օսթին», «Թշվառները», «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերում նրա խաղացած դերերը:
Իր կարիերայի ընթացքում դերասանուհին տարբեր մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Օսկար»-ի և «Էմմի»-ի:
Էնն Հեթեուեյն այն դերասանուհիներից է, ում կարմիր գորգերին անհամբերությամբ են սպասում, քանի որ նրա հագուստները էլեգանտ և յուրօրինակ են: Կարմիր գորգերի համար նախատեսված նրա բոլոր հագուստները հատուկ տարր են ներառում: Դերասանուհին հաճախ է հայտնվում Valentino-ի, Prada-ի, Chanel-ի հագուստներով:
Առաջարկում ենք հետևել, թե ինչպես է տարիների հետ փոխվել Էննի ոճը:
























































