Guess ընկերությունը «ծավալուն և անկողմնակալ» հետաքննություն է սկսել ապրանքանիշի համահիմնադիր և մոդելավորող Փոլ Մարչիանոյի դեմ, ով ավելի վաղ մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է Page Six-ը:
«2018 թ. փետրվարի 7-ին տնօրենների խորհուրդը հատուկ կոմիտե է կազմել՝ բաղկացած 2 անկախ տնօրեններից, Փոլ Մարչիանոյի անվայել վարքի մասին վերջին պնդումների հետաքննությանը հետևելու համար: Պարոն Մարչիանոն կտրականապես հերքում է այդ պնդումները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ավելի վաղ մոդել Քեյթ Ափթոնը պատմել է Փոլ Մարչիանոյի ոտնձգությունների մասին 2010 թ., երբ աղջիկն ընդամենը 18 տարեկան է եղել: