Սիրիացի զինվորականները Հալեպ և Համա նահանգներն ամբողջովին ազատագրել են ԴԱԻՇ-ի գրոհայիններից: Այս մասին ասվում է բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ կառավարական զորքերը դաշնակից ուժերի հետ համատեղ մեծ թվով բնակավայրեր են ազատագրել Համայում, Հալեպում և Իդլիբում:
Բացի դրանից՝ Հալեպ նահանգի հարավում սիրիացի զինվորականները ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների մեծ մասին, գրում է SANA գործակալությունը:









































