Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իր հաղթանակը` ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում: Հիշեցնենք` Ջոկովիչը 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:
«Մենք ստիպում ենք միմյանց ցուցադրել հնարավորությունների սահմանը, ինչի շնորհիվ երկուսս էլ հզորանում ենք: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, հղկում մեր խաղը: Շրջապատված եմ պրոֆեսիոնալներով, ովքեր միշտ օգնում են ինձ:
Կարծում եմ` արդյունքները հաստատում են, որ վերջին ամիսների ընթացքում լուրջ առաջընթաց եմ գրանցել: Դա հիմք կհանդիսանա` հետագա աշխատանքների համար: Կհանգստանամ , կվերականգնեմ ուժերս, այնուհետև կնախապատրաստվեմ Australian Open-ին:
Այս տարի Նադալը զգալի բարելավել է իր խաղը: Նա արդյունավետ փոխանցումներ է կատարում, ինչը դժվարություններ է առաջացնում մրցակիցների համար»,- Լոնդոնի մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը:








































