Հայտնի երգչուհի Ռիհաննան Stance նորաձևության բրենդի հետ ներկայացրել է հերթական համատեղ աշխատանքը։

Գուլպաների նոր հավաքածուի մեջ բացառապես մեկ մոդել է «Cold Hearted» անվանումով, գրում է Harper’s Bazaar-ը։

Մոխրագույն, կաթնագույն և մուգ կարմիր գուլպաները զարդարված են քարերով և գործված են տարբեր երանգների թելերով, այդ թվում փայլուն լյուրեքսով։

«Cold Hearted» հավաքածուն արդեն հասանելի է Stance կայքում և, չնայած ինքը՝ Ռիհաննան հազար դոլարանոց գուլպաներ է նախընտրում, նրա դիզայնի յուրաքանչյուր մոդելը արժե 133 դոլար։
Հիշեցնենք, որ երգչուհու ելույթը Grammy մրցանակաբաշխության ժամանակ խոսակցությունների առիթ տվեց՝ կապված նրա անձնական կյանքի հետ։ Շատերը նկատեցին Ռիհաննայի կլորացած փորը։ Երգչուհին ինքը որևէ կերպ չի մեկնաբանում հնարավոր հղիության մասին լուրերը։









































