Մեծ Բրիտանիայի խորհրդարանը տուժում Է ցեցի ներխուժումից, որը «լուրջ վտանգ Է ներկայացնում» արվեստի ստեղծագործությունների, պատմական կահույքի եւ մանածագործական իրերի համար: Այդ մասին գրում Է Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ անցյալ տարի հայտնաբերվել Է, որ խորհրդարանի շենքերում բնակվում են ցեցի շուրջ 20 հազար առանձնյակներ: 2010 թվականին դրանց թիվը փոքր-ինչ գերազանցում Էր 11,8 հազարի նշագիծը:
Նշվում Է, որ 2016 թվականին ցեցի դեմ միջոցներ ձեռնարկելու համար Մեծ Բրիտանիայի խորհրդարանը գրեթե 9 հազար ֆունտ ստեռլինգ Է ծախսել: Շենքերում տեղակայվել են 729 հատուկ սարքեր՝ ցեցերի թիվը պարզելու եւ խնդրի մասշտաբները գնահատելու համար:
«Ցեցի պոպուլյացիան պետք Է վերահսկվի՝ կահույքի… եւ մանածագործական իրերի վնասումը կանխելու համար: Խորհրդարանի արվեստի գործերի հավաքածուին, որը ներառում Է արդի գեղարվեստական մանածագործվածքի պետական սեփականության ամենախոշոր հավաքածուներից մեկը, նույնպես լրջորեն սպառնում Է (ցեցի – խմբ.) ներխուժումը»,- հայտարարել Է խորհրդարանի ղեկավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































