Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դենիել Կարվախալը բարձր կարծիք ունի թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին: Կարվախալը գովեստի խոսքեր է հասցեագրել նաև հարձակվող Կարրիմ Բենզեմային:
«Երբեմն մենք դժվարությունների ենք հանդիպում մարզումների ժամանակ: Չէ՞ որ հեշտ չէ դիմակայել նման ֆուտբոլիստների: Ուրախ եմ, որ Բեյլը և Բենզեման խաղում են մեր թիմի կազմում:
Բենզեման շատ օգտակար է «արքայական ակումբ»-ին: Կան հանդիպումներ, որոնց ընթացքում նրան չի հաջողվում գոլեր խփել: Սակայն ամենակարևորը գոլերը չեն, այլ լավ խաղը: Իսկ Բենզեման ուժեղ ֆուտբոլիստ է»,- ասել է Կարվախալը:










































