Չարլի Պարկեր անունով նախկին ուսուցչուհին՝ ԱՄՆ Ալաբամա նահանգից, որոշել է պայքարել աշակերտների հետ սեռական կապ ունենալու իր իրավունքի համար: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
Ավելի վաղ, 31-ամյա կինը մեղադրվել էր երկու 16 տարեկան աշակերտների նկատմամբ ոտնձգությունների համար: Ի պատասխան՝ նախկին ուսուցչուհին դատարան է դիմել՝ պահանջելով աշակերտների հետ հարաբերությունների արգելքը հակասահմանադրական ճանաչել:

Ներկայիս օրենքների համաձայն՝ ուսուցիչներն իրավունք չունեն սեքսով զբաղվել 19 տարին չլրացած աշակերտների հետ: Այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար նման արգելք չկա:
Կինը մտադիր է ապացուցել, որ ուսուցիչներն ունեն հենց այնքան իրավունք, որքան մյուս ոլորտներում աշխատողները: Նախկին ուսուցչուհու փաստաբանները նշում են, որ 16 տարեկան երեխայի հետ սեքսը պատժվում է դպրոցի պահակի դեպքում, բայց թույլատրելի է, օրինակ փաստաբանների և բժիշկների համար:
Եթե կինը կարողանա ապացուցել իր իրավունքը, կշահի նաև նրա ամուսինը: Անցյալ ամռանը նա նույնպես մեղադրվել է աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համար:









































