Անցած հանգստյան օրերին Մոսկվայում հայտնի է դարձել «Միսս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթի հաղթողի անունը: Սակայն վենեսուելացի Գաբրիելա Իսլերին բաժին հասած թագն արագ գտել է իր նոր տիրոջը: Դա եղել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը: Insatgram-ի իր միկրոբլոգում Իվանը մի լուսանկար է հրապարակել, որտեղ հավերժացված է հանդիսավոր թագադրությունը:
«Ահա և Միսս Տիեզերքն՝ իր ընկերուհու հետ»,- գրել է Ուրգանտը լուսանկարի տակ:
Լուսանկարում երևում է, որ Իվանը թագադրության համար վարդագույն ժակետ և սև կեղծամ է հագել, իսկ գրեթե հազար թանկարժեք քարերով զարդարված թագը նրա գլխին է դնում ինքը՝ Գաբրիելա Իսլերը:










































