Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է թիմում վնասվածք ունեցող բազմաթիվ ֆուտբոլիստների առկայության մասին:
Հիշեցնենք, որ «Զենիթ»-ի հետ վերջին հանդիպման ժամանակ վնասվածք ստացավ նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով այդ խաղում հասցրեց դառնալ հեթ-տրիկի հեղինակ:
«Հուսով եմ, որ արդյունքում ամեն ինչ լավ կլինի, և Մովսիսյանն այս տարի դեռ կխաղա: Ինչ վերաբերում է վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստների առկայությանը, ապա դրա արդյունքում դեմքիս նույնիսկ տխուր ժպիտ է հայտնվում: Դժվար է, երբ միաժամանակ հիվանդասենյակում են գտնվում դարպասապահը, կիսապաշտպանն ու հարձակվողը: Շատ խնդիրներ ունենք նաև պաշտպանական գծում»,- Կարպինի խոսքերը մեջբերում է Sport-express-ը:








































