Դորտմունդի «Բորուսիա»-ն սկսել է նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքները, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության «Վոլֆսբուրգ»-ի հետ վերջին մրցավեճում ստացած լուրջ վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է եկել դորտմունդյան ակումբի պաշտպան Նևեն Սուբոտիչը:
Հունվարին «Բորուսիա»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը կդառնա շվեյցարական «Բազել»-ի պաշտպան Ֆաբիան Շերը, ում տրանսֆերի համար լուրջ պայքար են մղում մի շարք գրանդ ակումբներ:




































