Միլանում նոյեմբերի 13-ին կբացվի բուտերբրոդին նվիրված ցուցահանդես: Դրա այցելուները կկարողանան իմանալ տարբեր երկրներում հացի օգտագործման ավանդույթների մասին:
«Հաց՝ միֆեր ու ավանդույթներ» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառման նախաձեռնողը Հացի համի ակադեմիան է, որը զբաղվում է հացի որակի ու համի ուսումնասիրմամբ:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև 2014 թ. փետրվարի 28-ը:








































