Thursday, 25 06 2026
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին

ԱԻ նախարար Տոնոյանը հանդիպել է ՀԿ Հանրային կապերի դպրոցի սաներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 6-ին ընդունել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի (PR) դպրոցի սաներին: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր փուլերում հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության առանձնահատկությունները:

Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում նշեց, որ նախարարության գործունեությանը ծանոթանալու ցանկությունը մեծ էր:

Հանդիպման սկզբում նախարար Դ. Տոնոյանը հյուրերին համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները՝ կարևորելով աղետների ռիսկի նվազեցման գործում տեղեկատվական դաշտի դերակատարների հետ սերտ համագործակցությունը:

ԱԻ նախարարը ներկայացրեց նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստվող օրենսդրական բարեփոխումները, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող լայնածավալ հանրային իրազեկման ծրագիրը, ճգնաժամերի և պատերազմական իրավիճակներում տեղեկատվական ռազմավարության յուրահատկությունները և ռիսկերը:

Հանրային կապերի (PR) դպրոցի սաների հնչեցրած բոլոր հարցերին ԱԻ նախարարը հանգամանալից պատասխանում էր՝ օրինակներ բերելով վերջին տարիներին ՀՀ տարածքում արձանագրված և հանրային հնչեղություն ստացած խոշոր պատահարների վերաբերյալ: Երիտասարդ մասնագետների հարցին, թե որն է հաջողության իր բանալին, նախարարը պատասխանեց, որ հաջողություն է համարում վերադասի կողմից իրեն վստահելու հանգամանքը՝ ղեկավարելու արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույց, այսինքն՝ կարիերայի աճը հաջողություն դիտարկելու դեպքում «բանալին ինքն իր հետ և հանրության առաջ ազնիվ լինելն է»:

Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանն ավարտական դիպլոմներ հանձնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի դպրոցի 2017թ. շրջանավարտներին:

ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալված հանրային կապերի երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեցան նաև գործի մեջ տեսնելու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «911» ծառայության աշխատանքն ու տեխնիկական զինվածությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում