Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սայլը տեղից չի շարժվել. Մարտի 1-ի զոհերի հարազատները Կոստանյանի ոչ մի խոսքին չեն հավատում

«Հանցագործությունը որքան որ դեպքից հեռանում է, որքան ժամանակ է անցնում, դրա հավանական բացահայտումը դժվարանում է։ Բայց ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, որ Մարտի 1-ը բացահայտված է։ Բոլորն էլ գիտեն՝ ինչ է կատարվել։ Ուրիշ խնդիր, թե ինչպես կլուծվի մարդկանց պատասխանատվության հարցը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը։

Նշենք, որ Կոստանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ այն հանգամանքը, որ գործը կասեցված չէ, գործի քննությունը շարունակվում է, դա նշանակում է, որ գործով դեռ բացահայտման ենթակա հանգամանքներ կան և այդ հանգամանքները բացահատելուն ուղղված ձեռնարկվում են քննչական, դատավարական բոլոր գործողությունները, և որ առաջիկայում գործի սայլը տեղից կշարժվի։ «Չգիտեմ՝ Կոստանյանը ինչի մասին է խոսում։ Չի բացառվում, որ բացահայտված նյութեր ունեն, պարզապես պահել են, որ երբ հարմար լինի, այն ժամանակ ներկայացնեն։ Կարող է սայլը տեղից շարժելու հատուկ ժամ կա, հատուկ տեղ կա, չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ այս տարիներին սայլը տեղում կանգնած է եղել։ Ավելին ասեմ, իմ կարծիքով՝ սայլը հետ էլ է գնացել, և մենք նահանջել ենք մեր սկզբնական ձեռք բերածից։ Հանրությունը, հարազատները նույն դժգոհությունն ունեն Մարտի 1-ի բացահայտման հետ կապված»,- նկատեց Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը որպես փաստահավաք խմբի անդամ, չի հավատում, որ այս իշխանությունների և այս պաշտոնյաների իշխանավարության տարիներին ինչ-որ բան կփոխվի և գործը կբացահայտվի։

Փաստահավաք խմբի անդամի խոսքերով՝ Մարտի 1-ի բացահայտման համար բացառապես քաղաքական կամք է պետք։ «Առաջին խոչընդոտը քաղաքական դրդապատճառն է։ Իրավական առումով խոչընդոտներ չկան։ Այնպիսի դրվագներ, ինչպիսին են Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքները, ինչպիսին են Համլետ Թադևոսյանի սպանության հանգամանքները, ինչպիսին է Չերյոմուխայի անհարկի կիրառման հանգամանքները, խնդիր չկա։ Այս երեք դրվագներով պետք է վաղուց բացահայտում լիներ, և դրանց կատարողները արդարացի պատժի արժանանային»,- ասաց Սաֆարյանը՝ նկատելով, որ Մարտի 1-ի գործով մենք գործ ունենք մեծամասշտաբ, պետության կողմից կազմակերպված և հովանավորված գործողության հետ, հետևաբար, երբ դրվում է պատասխանատվության հարցը, պետք էր վերևից սկսել և հասնել ներքև։ «Այս պայմաններում ինձ համար անընդունելի է մոտեցումը, թե Մարտի 1-ը առաջիկայում կբացահայտվի, գնալով կբացահայտվի, կամ երկու տարուց։ Մարտի 1-ը չի բացահայտվի, քանի իշխանության են այսօրվա պաշտոնյաները»։

Փաստաբանի խոսքերով՝ անարդյունավետ էր նաև գործը 10 մասի բաժանումը, որը Գևորգ Կոստանյանը փորձ է անում ցույց տալ՝ որպես արդյունք։ «Եթե առանձին մասերի են բաժանել ու համարում են, որ դա արդյունավետ քայլ է, ապա ինչու այդ 10 մասից որևէ մեկով մի արդյունք ցույց չեն տալիս, չեն ասում, թե 10 մասերից որևէ մեկով ինչ քննություն է կատարվել։ Կամ առհասարակ՝ ինչ է նշանակում մասերի բաժանել մի բան, որը պետք է դիտել ամբողջության մեջ»,- ընդգծեց Սեդա Սաֆարյանը։

«Եթե գործը չի կարճվում, փակվում, դա դեռ չի նկանակում, որ ինչ որ պրոցես կա, սայլը ընթացքի մեջ է, գնում է։ Քաղաքական 10 սպանություն է եղել, գործերը Եվրոպական դատարանում է։ Հիմա իրենք պետք է Եվրոպական դատարանին պատասխան տան, թե ինչ են արել։ Իրենց լիներ, հիմա վաղուց գործը փակել էին։ Բայց չեն կարող։ Ստիպված են այդպես անորոշ վիճակում թողել գործը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ իրենց միակ հույսը Եվրոպական դատարանն է, որի պատասխանը շուտով կստանան, և իշխանությունները ստիպված կլինեն պատասխան տալ, թե ինչ են արել այս տարիների ընթացքում 10 սպանությունների բացահայտման հետ կապված։

Տիկին Հովհաննիսյանի խոսքերով՝ զուր են հայաստանյան իշխանության ներկայացուցիչները խոսում գործի բացահայտման հնարավորություններից, քանի որ հստակ է, քանի Սերժ Սարգսյանը իշխանության է, Մարտի 1-ի գործը կբացահայտվի։ «Եթե Սերժը իշխանության չլինի, գործը 2 շաբաթում կբացահայտվի։ Գործը վաղուց բացահայտված է, մարդիկ ցուցմունքները տվել են, մեղավորների անուն ազգանունները գործում կան, Չերյոմուխայի կիրառման փաստերը լրիվ կան, գիտեն՝ ում կրակոցից ով է մահացել։ Ամեն ինչ հայտնի է, բայց քանի դեռ գլխավոր մարդասպանը այսօր զբաղեցնում է նախագահի աթոռը, պատրաստվում է հաջորդիվ զբաղեցնել նախագահի աթոռը ևս, ապա պետք չէ հույս ունենալ, որ նրա օրոք Մարտի 1-ի բացահայտում կլինի»,- եզրափակեց տիկին Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում