«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Չավին իր կարծիքն է հայտնել Նեկմարի` կատալոնական ակումբի կազմում ցուցադրած խաղի մասին:
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, ինչը պարզ էր դեռ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ մեր հանդիպման ժամանակ: Բրազիլացին հիանալի է տեսնում խաղադաշտը: Նա շքեղ փոխանցումներ է կատարում և կարողանում ավարտել գրոհները:
Նեյմարը նաև մեծ ներուժ ունի: Նա կարող է համաշխարհային ֆուտբոլի աստղերից մեկը դառնալ»,- ասել է Չավին:






































