77 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի դերասան Ջոն Մահոնին: Այդ մասին հայտնել Է Vulture-ը: Արտիստը մահացել Է Չիկագոյի հիվանդանոցում՝ շտապ հոսպիտալացումից հետո: Մահվան պատճառը չի ճշտվում: Ջոն Մահոնին իր կարիերան սկսել Է 1977 թվականին թատրոնում, իսկ 1980 թվականից սկսել Է նկարահանվել կինոյում:
Նրան առավել մեծ ճանաչում բերեցին «Մի բան ասա» եւ «Նախնադարյան վախ» ֆիլմերում խաղացած դերերը: 2000 թվականին Մահոնին դարձել Է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր, ինչպես նաեւ երկու անգամ «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների Է անվանակարգվել «Ֆրեյզեր»-ում կատարած աշխատանքի համար: 1986 թվականին Tony մրցանակ Է ստացել թատերական արվեստում ձեռք բերած նվաճումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































