Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հասունացել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը.Դոմինիկ դը Բյուման

Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերություններն ունեն բարձր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:

«Արդեն մի քանի տարի է, ինչ Շվեյցարիան ունի իր սեփական դեսպանատունը Հայաստանում: Մենք ունենք նաև երկկողմանի տնտեսական հարաբերություններ, որոնք նախորդ տարի մեծ առաջընթաց գրանցեցին: Եվ մեր այս այցի նպատակն առաջին հերթին հենց տնտեսական հարաբերությունների հզորացումն է: Այս երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում չպետք է մոռանանք, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 2003 թվականին հասավ Հայոց ցեղասպանության ճանաչման, ես նոր էի ընտրվել որպես պատգամավոր, և սա իմ ամենակարևոր հաջողությունը եղավ: Դրանից գրեթե 15 տարի հետո պաշտոնական ներայացուցչությամբ եկել ենք Հայաստան»,-ասաց Դոմինիկ դը Բյումանը:

Նա նշեց, որ իր համար կարևորն այն էր, որ քննարկումները սկսվեցին արդեն իսկ եղած արդյունքների հիման վրա: Նա առանձնացրեց արդյունաբերության, դեղագործության, գինեգործության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ոլորտները որպես երկկողմ համագործակցության զարգացման կարևոր ուղղություններ: Շվեյցարացի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը միանշանակ ունի ներդրումային լավ միջավայր, կա խնդիր՝ շուկան մեծացնելու:

«Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ուղիղ չվերթների խնդիրը լուծել, ինչը շատ կարևոր է առևտրային հարաբերությունները զարգացնելու համար: Նշեմ նաև զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման հիմնական գործոններից են ուղիղ չվերթները: Այս ոլորտում մեծ ներուժ կա, հիմնական նախապայմանները դրված են, պետք է պարզապես շատ աշխատանք տանել, որպեսզի ամրապնդենք»,-նշեց նա:

Դոմինիկ դը Բյումանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական դիրքը բավականին մեծ զարգացումների հնարավորություն է տալիս: Այս համատեքստում նա շեշտեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, սակայն լավ հարաբերություններ ունի: Հայաստանը և Շվեյցարիան պետք է կարողանան ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարաբերությունների զարգացման ծրագիր ունենալ»,-նշեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը:

Նա հիշեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է դեռևս տասը տարի առաջ: Առաջին այցից ի վեր շատ փոփոխություններ չմտաբերեց, սակայն երկու բան հստակ առանձնացրեց:

«Այն տպավորությունն ունեմ, որ նոր սերունդը հասկացել է, որ Հայաստանը պետք է դուրս գա մեկուսացումից, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի հոսքը կանգնի և Հայաստանում ստեղծվեն աշխատատեղեր: Քայլեր եմ նաև տեսնում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Սրանք երկու կարևոր գործոն են հետագա ներդրումների համար»,-ասաց Դոմինիկ դը Բյումանը՝ մատնաշելով Շվեյցարիայում Հայաստանի ներկայացվածության և ճանաչելիության խնդիրը:

«Սակայն սա թող չհնչի որպես քննադատություն Հայաստանին, քանի որ այն փոքր երկիր է. գիտենք, որ այն ունի մեծ մշակույթ, բարձր մտավորականություն, սակայն սա պարզապես մի պատկեր է, իսկ թե ինչ կա պատկերի հետևում, մարդիկ այդքան էլ տեղյակ չեն»,-ընդգծեց Դոմինիկ դը Բյումանը:

Անդրադառնալով հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ շվեյցարացի պաշտոնյան նշեց, որ դեռևս պարզ չէ, թե որպես երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ ով կմասնակցի գագաթնաժողովին:

«Սակայն հնարավոր է, որ եթե կառավարության անդամներից ոչ ոք չկարողանա գալ, Ազգային խորհրդի նախագահը որպես ներկայացուցիչ լիազորություն ունենա մասնակցելու»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում