Վենետիկում մեկնարկել է հայտնի դիմակահանդեսը։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ հետևել են «հրեշտակի թռիչքին»։ Վառ հագուստով աղջիկը պարանով իջել է Սուրբ Մարկոսի տաճարի զանգակատնից նույնանուն հրապարակի վրա։ Հարկ է նշել, որ այս ավանդույթը գալիս է XVI դարից։

Այժմ Վենետիկի բնակիչներին և հյուրերին մի քանի օր գունագեղ երթեր և շքեղ շոուներ են սպասվում։ Քաղաքում թատերական ներկայացումներ, համերգներ և պարահանդեսներ են կազմակերպվելու։ Դիմակահանդեսը կտևի մինչև փետրվարի 13–ը։


















































