ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը նախազգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփին ՀԴԲ-ի և Արդարադատության նախարարության ղեկավարության հանդեպ վերաբերմունքի բացասական հետևանքների մասին։
Բարձրաստիճան պաշտոնյաների պատիժը կարող է տեղի ունենալ «ռուսական գործի» հետաքննության ժամանակ ՀԴԲ չարաշահումների մասին զեկույցի հրապարակումից հետո։ Հրապարակման անհրաժեշտությունը պնդում է Թրամփը։
«Եթե նախագահը գնա նման ծայրահեղ միջոցառումների, վախենում եմ, որ դա կհանգեցնի առճակատման, որը մեզ Ամերիկայում պետք չէ»,-հայտարարել է դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը։
Նա երկրում սահմանադրական ճգնաժամ է կանխագուշակել, եթե Սպիտակ տունն օգտվի ՀԴԲ խախտումների մասին զեկույցից՝ 2016 թվականի ընտրություններում «ռուսական միջամտության» հետաքննությունը դադարեցնելու համար։
«Եթե Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հավատում են, որ ստեղծել են հիմք, որպեսզի այս նախագահը դադարեցնի հետաքննությունը, ապա դա նշանակում է, որ Ամերիկայում կա օրենքից վեր մի մարդ»,-սենատորի խոսքերն է մեջբերում CNN-ը։










































