shamshyan.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ГАЗель մակնիշի 0125 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատամարտիկների (նախկին Դիմիտրով) փողոցում բախվել է ճանապարհի աջ մասում կայանված Երևանի բնակիչ, 39-ամյա Արտաշես Չագրադյանին պատկանող Зил 130 մակնիշի 905 ԼD 61 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ shamshyan.com-ում