Վենեսուալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է զինվորներին առգրավել մանրածախ առևտրի «Դակա» (Daka) ցանցի կենցաղային տեխնիկան ու այն վաճառել արդարացի գներով:
«Դա միայն այսբերգի գագաթն է»,- ընդգծել է երկրի նախագահը՝ խոսելով երկրում ինֆլյացիայի դեմ պայքարի միջոցառումների մասին:
«Ես հրամայել եմ գրավել այդ առևտրի ցանցի խանութները և մթերքները վաճառքի դնել արդարացի գներով, որպեսզի պահեստներում ոչինչ չմնա»,- հայտարարել է Մադուրոն Վենեսուելայի արևելքում միտինգի ժամանակ:
Խոսքը կենցաղային տեխնիկայի մասին է (հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, օդորակիչներ):
Կարակասում բազմաթիվ հաճախորդների բաժանել են մի քանի հերթի ու մեկ-մեկ թողել առևտրի կենտրոն: Կարակասի որոշ բնակիչներ հերթերում գրեթե 1 օր են անցկացրել:
Որոշ վայրերում կենցաղային տեխնիկայի վաճառքն առանց խոչընդոտների չի անցել: Տեղացիներն անգամ թալանել են ցանցի խանութները: Մադուրոն դատապարտել է վենեսուելացիների գործողությունները՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի մեղավորները անբարեխիղճ գործարարներն են, որոնք թանկ գնով են վաճառում ապրանքները:





































