Առավոտյան արևի վրա տեղի է ունեցել վրա X ուժգնության ռենտգենային պայթյուն: Վերջին 3 օրվա մեջ դա արդեն 2-րդ նման պայթյունն է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
X1.1 դասի պայթյունը տեղի է ունեցել ժամը 09.14-ին: Դրա աղբյուրը 1890 ակտիվ հատվածն էր, որը գտնվում է արևի սկավառակի կենտրոնին մոտ:
Այդ նույն հատվածում տեղի է ունեցել պայթյուն նոյեմբերի 8-ի առավոտյան: 2 դեպքում էլ տեղի են ունեցել «արագ» պայթյուններ, որոնք, որպես կանոն, հզոր գեոմագնիսական փոթորիկների պատճառ չեն դառնում:









































