Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվել է Մխիթար Զարգարյանի գործի դատավարությունը:
Հանդիսանալով պատվոպահակային վաշտի զինծառայող, կոչումով շարքային՝ 19-ամյա Մխիթար Զարգարյանը կատակել է համածառայող ընկերոջ՝ Գ. Գալստյանի հետ, ապա կատակը լրջացել է, նրանք վիճաբանել են, քաշքշել միմյանց:
Զարգարյանը, ըստ մեղադրանքի, մկրատով հարվածներ է հասցրել Գալստյանի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Մխիթար Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 359 հոդվածի 1-ին մասերով:
Հանցագործության գործիք մկրատը, որպես իրեղեն ապացույց, փաթեթավորվել ու կցվել է քրեական գործին:
Մխիթար Զարգարյանի խափանման միջոցը կալանավորումն է:









































