«Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ իր թիմն այժմ ավելի լավ խաղ է ցուցադրում, քան նախորդ մրցաշրջանում:
Հիշեցնենք` երեկ Իբրահիմովիչը հաղթանակ է պարգևել իր թիմին` «Նիցա»-ի դեմ խաղում ձևակերպելով հեթ-տրիկ:
«Կարևորն այն չէ, որ ես երեք գոլ խփեցի, այլ այն, որ թիմս հաղթեց: ՊՍԺ-ն այժմ ավելի հզոր է, քան նախորդ մրցաշրջանում: Մենք ավելի վստահ ենք խաղում և բավականաչափ փորձ ենք ձեռք բերել»,- նշել է ֆուտբոլիստը:






































