Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Իսկ Հայաստանը թող տանեն ուր ուզում են

Նախօրեին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության ուղղությամբ գնալու դեպքում գնում է դեպի դժոխք: Այս դիվանագետի նմանօրինակ հայտարարությունները նոր չեն, և նա դեսպան աշխատած տարիներին էլ հանդես է եկել Հայաստանի հասցեին բացահայտ վիրավորական հայտարարություններով և ոչ մի պատասխան, բնականաբար, չի ստացել, չի արժանացել պաշտոնական ոչ մի հանդիմանության: Պաշտոնավարման ավարտից հետո սույն դիվանագետը ընդհանրապես լեզուն արձակել է և ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանի մասին նմանօրինակ հայտարարություններով:

Եվ ահա, նա հայտարարել է, որ Եվրամիության ճանապարհը ճանապարհ էր դեպի դժոխք: Փաստորեն, ըստ Վյաչեսլավ Կովալենկոյի, Սերժ Սարգսյանը 3 ու կես տարի շարունակ Հայաստանը տանում էր դեպի դժոխք: Բնականաբար, ոչ մի կասկած չկա, որ այս հայտարարությունը ևս մնալու է անպատասխան, և այս անգամ հայաստանյան իշխանությունների համար կա լավ արդարացում՝ ոչ պետական պաշտոնյայի հայտարարությունները չեն մեկնաբանվում:

Իհարկե, բոլորս էլ լավ ենք հասկանում, որ այս դեպքում ոչ պետական պաշտոնյա չկա, և Ռուսաստանի նախկին դեսպանը, որն այսօր ինչ-որ միջազգային հետազոտությունների կենտրոնի անունից է ներկայանում, իրականում հանդիսանում է կրեմլյան քաղաքականության մունետիկներից մեկը: Եվ նրա շուրթերով իրականում խոսում է Կրեմլը, որովհետև նախ Ռուսաստանում դժվար է գտնել այլ շուրթերով խոսող մեկին, որը կարող է հաճախակի հայտնվել հայաստանյան մեդիահարթակներում և դասեր տալ կամ հաթաթա տալ Հայաստանին: Եվ արդեն, փաստորեն, ըստ էության ուղղակիորեն հասցեագրում են իրենց խոսքը Սերժ Սարգսյանին` փաստորեն ասելով, որ նա Հայաստանը տանում էր դեպի դժոխք:

Խնդիրն, իհարկե, այն չէ, որ Սերժ Սարգսյանը նման բան անել չէր կարող: Ի վերջո, ըստ էության, սեպտեմբերի 3-ին նա հենց այդ բանն էլ արեց, Հայաստանը հենց դժոխք էլ տանելով: Սակայն խնդիրն այն է, որ Մոսկվան, ըստ էության, գրեթե բացահայտ տեքստով նման ակնարկներ է արդեն անում, և սա Պուտինի Երևան սպասվելիք այցից առաջ: Այսինքն` սկսվել է անմիջական հոգեբանական գրոհ հենց Սերժ Սարգսյանի վրա: Թե ինչն է նման գրոհի նպատակը` երևի թե Պուտինի այցի ընթացքում կամ այցին ավելի մոտ պարզ կլինի:

Ողջ խնդիրն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը համարձակվելո՞ւ է այդ գրոհը հետ մղել, և ո՞ւմ վրա է դրվելու այդ հանձնարարությունը: Եթե Էրդողանի կամ Ալիևի մասին խոսքը լիներ, ապա կասկած չկա, որ կհայտնվեր գրոհը հետ մղելու կամավորների հերթ Սերժ Սարգսյանի դռանը, սակայն խոսքը տվյալ պարագայում Ռուսաստանին է վերաբերում, և իշխանության մեջ քչերը կցանկանան Պուտինին թեկուզ անուղղակիորեն ինչ-որ բան ասած լինեն, հատկապես նրա Երևան գալուց առաջ:

Այնպես որ, եթե Մոսկվան ասում է, որ Սերժ Սարգսյանը 3 ու կես տարի երկիրը տանում էր դժոխք, ապա դա այդպես է և քննարկման ենթակա չէ, որովհետև բոլոր նրանց համար, ովքեր փոքր-ինչ արժանապատվություն ունենալու դեպքում պետք է ինչ-որ կերպ իր տեղը ցույց տային Կովալենկոյին, կարևորը այն է, որ հանկարծ Պուտինն իրենց դժոխք չտանի, իսկ Հայաստանը թող տանի ուր ուզում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում