Իրազեկ աղբյուրներից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վերջին շրջանում Հանրապետական կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել:
Թերթի տեղեկություններով՝ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք Է մուծել անդամավճարները: Աշխատակիցներն Էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում են հրահանգը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































