Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն այլևս չի հանդուրժի Իսրայելի հարձակումները և Պուտինին խնդրել է վաճառել C-400 զենիթահրթիռային համակարգ՝ գրում է լիբանանյան Ad-Diyar լրատվամիջոցը:
Նույն լրատվամիջոցի մեկ այլ հրապարակման մեջ ասվում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում Սիրիայի նախագահը սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանին:
Նշենք, որ Ասադի սպառնալիքների մասին հրապարակումները երևան եկան ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հերթական հանդիպման նախօրեին. հանդիպումը կկայանա հունվարի 29-ին:








































