Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերն է չափում Բուլղարիայի ընտրանու հետ:
Այս պահի դրությամբ արդեն ավարտվել է Վլադիմիր Պետկով – Գաբրիել Սարգսյան պարտիան և գրանցվել է ոչ-ոքի արդյունք:
Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ են Վեսելին Տոպալով – Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան – Կրասիմիր Ռուսև ու Տիգրան Պետրոսյան – Պետեր Արնաուդով պարտիաները:









































