Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը, սեփական հարկի տակ մրցեց «Ռոստով»-ի հետ:
Այս մրցավեճում հյուրերը մեծ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ և առավելության հասան 4:1 հաշվով:
Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, ապա Մանուչարյանը հայտավորված էր մեկնարկային կազմում և վնասվածքի պատճառով ստիպված էր խաղադաշտը լքել 34-րդ րոպեին, իսկ Սարկիսովը նստած էր պահեստայինների նստարանին, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:
«Ուրալ» – «Ռոստով»` 1:4
0:1 Ձյուբա (5’), 0:2 Լոգաշով (11’), 0:3 Ձյուբա (47’), 0:4 Կանգա (62’), 1:4 Գոգնիև (88’)




































