Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Այդ մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Նշվում է, որ Զիզուն կարող է գլխավորել Ֆրանսիայի ընտրանին, եթե թիմը չկարողանա «Մունդիալ-2014»-ի ուղեգիր նվաճել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը չի կարողացել ընտրական փուլի արդյունքում ստանալ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն և ուղեգրի համար պայքարելու է անցումային խաղերում, որտեղ հակառակորդն Ուկրաինայի հավաքականն է:
Անցումային խաղերը կկայանան նոյեմբերի 15-ին և 19-ին:








































