YouTube վիդեոհոսթինգում զավեշտալի տեսագրություն է հայտնվել, որում ֆիքսված է, հավանաբար, բոուլինգի գնդակի նետման երբևէ արված վատագույն փորձը:
Երևում է, թե ինչպես է մկանուտ տղամարդը երկրորդ գնդակի նետման ժամանակ ձախողում խաղը: Նա այնքան ուժգին է նետում գնդակը, որ այն ներթափանցում է առաստաղային պանելի մեջ և դուրս գալիս մեկ այլ պանել տապալելով: Բարեբախտաբար, տուժածներ չկան:






































