Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը սկսել է տեղափոխել գույքի մի մասը «Էդեն» նախկին հյուրանոցի շենք, որը գտնվում է մայրաքաղաքային Արնոնա թաղամասում։ Հյուրանոցի փակման և այն ԱՄՆ իշխանություններին վաճառելու մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնել է reshet.tv-ն։

Ապագա հյուպատոսության շենքը գտնվում է «Դիպլոմատ» հյուրանոցից 5 րոպեի քայքի հեռավորության վրա։ Այնտեղ ծրագրում են տեղակայել ԱՄՆ դեսպանատունը՝ այն Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը օրերս Իսրայել կատարած այց ընթացքում հայտարարել էր, որ դեսպանատան տեղափոխումը կիրականացվի մինչ 2019 թվականի վերջ։









































