ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից, ովքեր զրկվել են բժշկական ապահովագրության ծրագրից՝ առողջապահական բարեփոխման իրականացման խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օբաման խոստացել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ՝ օգնելու ապահովագրությունների փակման մասին ծանուցում ստացած քաղաքացիներին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր զրկվել են իրենց պոլիսներից, կարող են նոր կանոններով բարելավված ապահովագրություն ստանալ:
Բժշկական ապահովագրության բարեփոխման շրջանակում հոկտեմբերի վերջին գործարկված դաշնային կայքը, որի միջոցով ծրագրվում էր ապահովագրություններ կատարել, սկսել է բազմաթիվ տեխնիկական խնդիրներ առաջ բերել:
ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սեբելիուսը ստիպված է եղել Կոնգրեսից ներողություն խնդրել կայքի անհաջող գործարկման համար:









































