Հարավչինական ծովում՝ Բորնեո կղզում տեղաբնակ ձկնորս Սափար Մանսորը գիտությանն անհայտ փշոտ ձուկ է որսացել, որը պատված է կոշտ պատյանով: Լրագրողներին Մանսորը հայտնել է, որ նախկինում այդպիսի ձուկ երբեք չի որսացել:
Խորհրդավոր ձուկը 30սմ երկարություն, հսկայական գլուխ և այդպիսի երկարության համար փոքրիկ փշոտ պոչ ունի: Ձկան գլխին սուր պոզերի պես ինչ-որ բան կա:
Մասնագետները մինչ այժմ չեն կարողանում պատասխանել, թե ինչ արարածի է Բորնեոյի ափերին բռնել ձկնորսը:












































